26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

2019-ին ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի

Համաշխարհային բանկը մարտի 21-ին հրապարակել է «Փոփոխելու հզոր մանդատ՝ գլոբալ տնտեսական աճի դանդաղման պայմաններում։ 2019թ․, ձմեռ» երկրի տնտեսական զեկույցը:

Զեկույցում կանխատեսվում է, որ 2019-ին ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3 տոկոս:

«Մեր ելակետային սցենարը նախատեսում է 2019 թ. ՀՆԱ-ի աճի ավելի ցածր, բայց դեռևս հաստատուն տեմպ՝ ցածր գնաճի ու կայուն պետական ֆինանսների նպաստավոր մակրոտնտեսական միջավայրի պայմաններում: 2019 թ. համաշխարհային և տարածաշրջանային աճի կանխատեսվող ավելի ցածր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման վրա: 2018 թ. գրանցված գերակատարողականից հետո 2019 թ. բյուջեն նախատեսում է որոշակի բյուջետային ընդլայնում՝ արտացոլելով ՀՆԱ-ի 50 տոկոսից ցածր չափով կառավարության պարտքի պահպանմանը համապատասխան միջնաժամկետ բյուջետային շրջանակը: Դրամավարկային և փոխարժեքային քաղաքականությունը կշարունակի կենտրոնացած լինել առավել ռիսկային արտաքին միջավայրի պայմաններում գների կայունության պահպանման վրա»,- գրում է Համաշխարհային բանկը:

Միաժամանակ խոսվում է կանխատեսման ռիսկերի մասին:

«Արտաքին միջավայրում առաջացող համաշխարհային առևտրային և քաղաքական լարվածությունների պատճառով Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող երկրներում կարող են առաջանալ կամ խորանալ տնտեսական անկումները: Ներքին ճակատում Հայաստանի տնտեսության բարեփոխումը կպահանջի հաստատակամ ջանքեր բազմաթիվ ուղղություններով, որոնք կարող են հանդիպել անձնական շահերի կամ ընկալվող բարձր ծախսերի հետ կապված դիմադրությանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ