25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հացին վայիս ասողները կամ Իմ քայլը հարկային տեսուչների խումբ

Մի հեղափոխություն 2018-ին էր, էն մեկն էլ 30 տարի առաջ 1988-ին։ Տարբերությո՞ւնը որն է, ավելի շատ նմանություններն են հիմա երևում։ Էլի նույնը՝ էլի փողոցներով երթեր, ցույցեր, էլի գործադուլներ ու էլի իշխանություն ու հետո բռնութուն։

Ուղղակի ՀՀՇ-ի բախտը բերել էր, որ էն ժամանակ ինտերնետ ու եթերների առատություն չկար, որ տեղում տեսնեիր թե ոնց են մարդ ծեծում ու թալանում երկիրը։ 

Հիմա «Իմ քայլի» համար դժվար է. Օպերայի այգիների սրճարանները ավերում են, որ տեղը գազոն սարքեն, բայց ոնց բացատրեն թե մարդկանց գործը ինչի են ավերում։ Ինչքան էլ իրենց կոտորեցին, թե Օպերայի այգու սրճարանները օլիգարխներինն են, տեսագրություններում տեսանք, որ տարածքները պարզ մարդիկ են վարձակալել գումար են դրել, աշխատացնում են, լրիվ օրինական հիմունքներով։ Հեն է մի սրճարանը երեք եղբայրով տարիներ աշխատեցնում են, մեկը բարմենություն է անում, մյուսը մաքրում տարածքը։

Մյուսի տերը կին է, Մոսկվայից եկել, տարածքը վարձակալել, կաֆե է բացել, և «Ուր էիր Աստված»-ով լացացնող Մեսչյանն ու բերանը ծռած «ես լավ տղա եմ» երգող Հայկ Մարությանը անունը դնելով, թե երևանցիների պահանջն են կատարում, մարդկանց հացին վայիս են ասում, էրկու մետր գազոն կանաչապատելու համար բուլդոզերներով դրած անխղճբար մարդկանց քրտինքով ստեղծածը ավերում են։ Ո՞ր երևանցիների պահանջն է, ամառները մինչև գիշերվա   4-ը այլմոլորակայիննե՞ր էին սրճարաններում նստում, սրճարանատեր կինը ասում է, որ նոր կառավարությունն ու պատգամավորները ամբողջ օրը իրենց սրճարանում էին, թե՞ էն ժամանակ երևանցի չէին, հենց հեղափոխությունը արեցին, դառան երևանցի, թե՞ Մեսչյանն է որոշողը ով է երևանցին։ 

Հա, մի տարբերություն էլ կա, էն ժամանակ ՀՀՇ-ից շատերը թքեցին դուրս եկան, չէ, ասին, մենք հեղափոխություն չէինք արել, որ երկիրը մեջմեջ անենք ու մարդ խփենք, իսկ «Իմ քայլ»ից մեկը չգտնվեց, նմուշի համար մեկը որ ասեր՝ հոպ, մենք հեղափոխություն չէինք արել, որ կարմիր բերետավորներով ու տրակտրոներով իրենց աշխատանքը պաշտպանող մարդկանց վրա թքենք, ծեծենք ու ցրենք, ստեղծածն էլ քանդենք։ Հակառակը, իմ քայլկանները հարկային տեսուչ են դառել, հաշվում են թե քանի աշխատող կա սրճարանում, քանիսին չեն գրանցել, կաֆեի շրջանառությունն են հաշվում թե տեսեք գերշահույթ են ստանում։

Հա, Իմ քայլում բոլորը երկու մասնագիտություն ունեն, մեկը իրենց հինը՝ ճարտարապետ, թե քաղաքագետ կամ լրագրող, չգիտեմ, մյուսը նորը՝ հարկային տեսուչ, բոլորը հարկային տեսուչ են դառել, մամուլի ձենը ուզում են կտրեն, ֆինանսական փաստաթղթերի մեջ են քիթները խոթում, կաֆե են ուզում փակեն, հաշվում են չգրանցված աշխատողների թիվը ու կաֆեի աբարոտները։ Ծանոթ բան չի՞, բիզնեսմենին հարկայինով վախեցնելը, որ հանկարծ քաղաքական պահանջներ չներկաացնեն։ Ուղղակի հիմա վարորդը նաև հսկիչ է։

Իմ քայլականների մի փաստարկն էլ էն է, թե ժամանակին քրեալօիգարխիկները անօրինաբար տիրացել են Օպերայի տարածքներին, դե բուլդոզերը բերեք։ Եթե տենց են առաջնորդելու, ապա ՀՀՇ֊ի օրվանից Երևանի խանութ ու կինոթատրոն, հիմնարկ ու մանկապարտեզ ինչ որ մարդիկ՝ օլիգարխ թե թայֆաբազներ, պաշտոնյաներ թե պաշտոնյաների բարեկամներ կամ ուղղակի կապեր ունեցողներ սեփականցրել են հետո վարձով տվել կամ ծախել, հետո էլ ուրշները՝ գործարարներ առել կամ վարձակալել, գործ են դրել՝ խանութ կամ ռեստորան են բացել, ապրում են, հիմա ի՞նչ, բուլդոզերները առնելու եք, ներխուժեք ռեստորան ու խանութ որ «պատմական արդարություն»ը վերականգնե՞ք։ 

Նույն ձևով էլ, 15-20 տարի առաջ էլ, ինչպես խանութներին, ինչ որ մարդիկ տիրացել են Օպերայի այգու տարածքներին, գործարարներ էլ եկել, վարձակալել աշխատացնում են, մի սրճարանատեր կին ճիշտ էր ասում՝ ո՞ր գործարարը չէր ուզի քաղաքի կենտրոնում տարածքը վերցնել աշխատեցնել, այ քեզ բան։

Աշխատավորներին փռել ասֆալտներին, թևերը ոլորում տանում են ոստիկանության բաժիններ, գործարարի աչքի առաջ բուլդոզերով նրա ամիսներով ստեղծածը մի վայրկանում տալիս քանդում են, Իմ քայլականներն ու հեղափոխական մտավորականները բռնությունը թողած, դառել են աշխատանքի տեղավորման բյուրոներ ու աղմուկը գցել են՝ կասկադի կաֆեներում գործ են տալիս, հեն ա՝ Սարյանի փողոցում մատուցողի տեղ կա։

Այ քեզ բան, դե արի ու մի ասա՝ էդքան մտածում եք, ձեր խնամված օֆիսները տվեք էս մարդանց, դուք գնացեք կասկադի կաֆե մատուցող աշխատելու, ձեզ ընտրել են, որ մարդկանց իրավունքը պաշտպանե՞ք, թե՞ որոշեք ով որտեղ պիտի աշխատի։

Բայց էլի լավ է որ նրանց մասին մտածում են, աշխատանք են փնտրում, իսկ իրավապաշտապնների մի մասը Սաքունց-Մաքունց, սկսել են, էն մյուս մասը Գասպար֊Մասպարի, դառել են դրուժիննիկ, կարմիր բերետավորներին հոգևոր արջակցութուն են ցույց տալիս, որ ցուցարաներին ասֆալտին փռելիս չտատանվեն, թե վատ բան են անում։

Վահան Իշխանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ