15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

”Դե կներեք”

”Վերջին ժամանակներում տպավորություն է, որ Կառավարությունը, իշխանությունները զբաղված են հարկահավաքի սխեմաների մոգոնմամբ, մոտավորապես հեքիաթի պես, երբ իշխանությունները հարկ են դնում անձրևի, քամու վրա: Մեր իշխանությունները, կարծես, նման վիճակի մեջ են ընկել: Մենք սա համարում ենք քերթման սխեմա, որովհետև առաջին հերթին բացակայում է նպատակը”,-այսօր Ազգային ժողովում ”Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատախանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա` այն, որ կարմիր գծանիշների մրցույթում միայն մեկ հայտ է եղել չի արդարացնում իշխանության գործելակերպը: ”Դե կներեք, միայն այն, որ եղել է մեկ հայտ, նշանակում է, որ ակնհայտ կոռուպցիոն գործարք է, սա չպետք է բերեիք որպես արդարացում, պետք է ամաչեիք, որովհետև մեզ համար հասկանալի է, որ տեղի է ունեցել հետևյալը, որ ինչ-որ ֆիրմաներ օգտվել են ինսայդերական ինֆորմացիայից, ստեղծել են բոլոր հնարավորությունները, որ մասնակցեն ու հաղթեն, ուստի ելքը կանխորոշված էր ի սկզբանե”,-նշեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ