17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Գումարի առկայության դեպքում ՛՛Անբան Հուռի՛՛ մուլտֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի այս տարվա վերջին /վիդեո/

Երևանում շարունակվում են Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթի մուլտիպլիկացիոն էկրանավորման աշխատանքները: Անցյալ տարիներին նկարահանված և Համացանցում ավելի քան կեսմիլիոն դիտում արձանագրած մուլտֆիլմի 3-րոպեանոց հատվածին Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ շուտով ավելանալու է ևս 3-ը:

15-17 րոպեանոց ապագա մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանի խոսքերով, այսօր օրհասական է արհեստավարժ մուլտիպլիկատորների բացակայության խնդիրը, ինչը ոլորտում ֆինանսների բացակայության հետևանք է: «Նմանատիպ մուլտիպլիկացիոն արտադրանքի մեկ րոպեի համար մոտ մեկ միլիոն դրամ է անհրաժեշտ, ֆինանսների բացակայությունը մեզ համար տևական ժամանակ մուլտֆիլմը շարունակելու միակ խոչընդոտ էր»,- ասում է նա՝ ավելացնելով, որ «Անբան Հուռի» մուլտֆիլմը, անհրաժեշտ գումարի առկայության դեպքում, պատրաստ կլինի այս տարվա վերջին:

Ներկայացնում ենք «Անբան Հուռի» մուլտֆիլմի առաջին հատվածը. 

«Անբան Հուռի» մուլտիպլիկացիոն կինոնկարի  ստեղծագործական խումբ

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ