15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարցականի տակ է դրվում Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու հնարավորությունը. Աղվան Վարդանյան

Հայաստանի քաղաքական օրակարգում առաջին խնդիրը, որ այսօր ծառացել է մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից հետո առաջացած իրավիճակն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Հենարան” մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: “Սա աննախադեպ իրադարձություն է, որը ստվերել է մյուս խնդիրները: Մենք օրակարգում կարեւոր ներքին հարց ունենք` ՏԻՄ ընտրությունները”,-նշեց նա:

ՀՅԴ ԳՄ-ն Աղվան Վարդանյանի խոսքով,  այս երկու հարցերի հետ կապված հայտարարություններ է արել: “Դեպքի հաջորդ օրը ՀՅԴ-ն արեց հայտարարություն, որտեղ ամենակարեւոր հարցն այն էր, որ մենք վաղուց պատմական փորձով համոզվել ենք , որ պետություններն առաջնորդվում են բացառապես իրենց քաղաքական ու տնտեսական շահերով եւ թքած ունեն հումանիզմի ու եվրոպական արժեքների վրա: Մենք վաղուց իբրեւ ժողովուրդ պետք է հասկանայինք, որ մեր խնդիրները մենք ենք լուծելու եւ այս մտածողությունը պետական հիմքի վրա պետք է դնեինք”,-ասաց բանախոսը եւ բերեց Իսրայելի օրինակը, որը անկախ արձագանքից, իր մեկ սպանված զինվորի համար  արժանի պատիժ է տեսնում:

Աղվան Վարդանյանի խոսքով, որպեսզի Հայաստանը եւս այդ քաղաքական գիծը կարողանա որդեգրել, նախ պետք է ուժեղ լինենք եւ մեր ներքին խնդիրները լուծենք:

Աղվան Վարդանյանի համոզմամբ, այսուհետ հարցականի տակ է դրվում Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու հնարավորությունը: “Տեղեկատվություն կա, որ գործարքը կայացել է նաեւ Թուրքիայի մասնակցությամբ եւ պետք է անդրադառնալ նաեւ հայ-թուրքական արձանագրություններին”,-նշեց Աղվան Վարդանյանը:

Ինչ վերաբերվում է ՀՀ նախագահի գործողություններին , Աղվան Վարդանյանի գնահատմամբ, դրանք, վճռական էին, մեր պետության եւ ժողովրդի արժանապատվության դիրքերից էին, բայց ամեն դեպքում, ուշացած:

Նրա խոսքով, ԱԳՆ-ն, տեղյակ լինելով խնդրից,  կամ լավ չի փորձել այն լուծել, կամ այնքան ուժեղ չի եղել, որ կարողանան իրեն լսել: ԱԳՆ-ի այս  հայտարարությունները,  կարելի էր անել ոչ թե փակ դռների հետեւում, այլ` հրապարակային:

Ինչ վերաբերվում է աշխարհի արձագանքին, Աղվան Վարդանյանի խոսքով, ՀՀ նախագահը հրավիրել էր երեսուն-երեսունհինգ դեսպանի  եւ փոխանցեց իր խոսքը` ակնկալելով հստակ վերաբերմունք: “Նախագահն առաջին անգամ շատ հստակ ասաց, որ դատարկախոսությունը եւ կիսատ վերաբերմունքը մեզ պետք չեն: Անցել է չորս օր եւ այդ երկրներից արձագանքել են երկուսը ՌԴ ԱԳՆ-ն` երեք օր ուշացումով, ԱՄՆ երկրորդ օրը եւ Ֆրանսիան: Արձագանքները հիմնականում հետեւյալ բնույթի են` հանկարծ այս իրադարձությունների պատճառով բանակցությունները չտուժեն:

Այն արձագանքը, որ ակնկալում էր նախագահը, ես չեմ տեսնում: Որ ընդամենը երկու-երեքն են արձագանքում, խոսում է մեր պետության ազդեցության ու կշռի մասին”,-ասաց ՀՅԴ-ական գործիչը եւ հավելեց, որ մինչեւ ՀՀ-ն չդառնա տարածաշրջանում ազդեցիկ գործոն, որեւէ մեկը մեզ չի գնահատելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ