15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՅԴ-ն “ճամփորդող ԱԳ նախարարի” հրաժարականի հարցն օրակարգային չի համարում /վիդեո/

Վաղը` սեպտեմբերի 5-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստին ընդառաջ, որին քննարկվելու է հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու հարցը, խորհրդարանական խմբակցությունները քննարկում են ընդունվելիք հայտարարության տեքստը:

Արդեն օրվա վերջում հայտարարության շուրջ խորհրդարանական խմբակցությունները համաձայնության կգան: Այս մասին այսօր “Հենարան”  մամուլի ակումբում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

“Չափազանց կարեւոր է, որ մեր ԱԺ-ն , անկախ իր տեսակից եւ կազմից, կարողանա անել պետության բարձրագույն ներկայացուցչական մարմնին վայել հայտարարություն: Խմբակցությունները աշխատում են այդ ուղղությամբ եւ օրվա վերջում համաձայնության կգանք այս հարցի շուրջ”,-շեշտեց Աղվան Վարդանյանը:

Հարցին, արդյոք ՀՅԴ-ն, ԱԳ նախարարի հրաժարականի պահանջ կներկայացնի արտահերթ նիստին, Աղվան Վարդանյանը պատասխանեց.”Սա այն դեպքն է, որ միայն ԱԳՆ խնդիրը չէ, այլ ողջ պետական համակարգի եւ մի քանի գերատեսչությունների: Երեկ ԱԺ խորհրդակցությանը խնդիր բարձրացվեց , որ երբ կվերադառնա մեր ճամփորդող ԱԳ նախարարը,  ԱԺ-ում կազմակերպել քննարկում, թե ինչ են արել այս ուղությամբ: Այս մանրամասներին ծանոթանալուց հետո միայն քաղաքական ուժերը կկարողանան դիրքորոշում հայտնել”:

Աղվան Վարդանյանը շեշտեց, որ զուտ հրաժարական պահանջելն իր կարծիքով,  օրակարգի խնդիր չէ, ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչ կարող ենք անել: Նա նաեւ նշեց, որ վաղվա հայտարարությունը ուղղված է լինելու արտաքին աշխարհին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ