14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Չոր թվեր, որոնք վկայում են այն մասին, որ իշխանափոխությունը մեր երկրում իրականում ոչ մի լավ բանի չի բերել, անգամ ժողովրդավարության համար

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Freedom in the World 2019 զեկույցը, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության վիճակին:

Զեկուցի նկարագրական մասում մի շարք ռեվերանսներ են արվում Հայաստանի նոր իշխանությունների հասցեին՝ ընդգծելով, որ Հայաստանը իշխանափոխությունից հետո հայտնվել է ժողովրդավարական առաջընթաց արձանագրած երկրների շարքում։

Իշխանասեր մամուլը, առանց ուսումնասիրելու բուն զեկույցը, փորձում է այս զեկույցից «թավշյա դրախտի» գովազդային հոլովակ ստանալ, այնինչ իրականությունը այլ է։ Անգամ մեր նոր իշխանություններին սիրող Freedom House-ը գեղեցիկ տեքստի կողքին շատ չի կարողացել նկարել նույնքան տպավորիչ թվեր։

Եվ այսպես՝
1. Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների շարքին։
2. Ընտրություններին վերաբերող գնահատականը աճել է ըմդամենը 2 միավորով (6՝ 12-ից) ՝ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փչի երկու վերջին -ընտրությունների «ազատ եւ արդար» լինելու փուչիկը։
3. Կառավարության գործունեությանը վերաբերող գնհատականը մնացել է նույնը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայարի մասին (4՝ 12-ից), ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը թմբկահարի Հայաստանում կոռուպցիան վերացնելու մասին։
4. Քաղաքացիական ացատություններին վերաբերող հսկայական հատվածը ավելացել է ընդամենը 1 միավորով (31՝ 60-ից)։

Ճոխ եւ ճռճռան տեքստերի կողքին առկա են չոր թվեր, որոնք վկայում են այն մասին, որ իշխանափոխությունը մեր երկրում իրականում ոչ մի լավ բանի չի բերել, անգամ ժողովրդավարության համար։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է ֆեյսբուքյան հարթակում մանրամասնել: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ