15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արգենտինայի ԱԳ նախարարը խորհրդարանում

Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին:

Ողջունելով նախարարին` պարոն Աբրահամյանը նշեց, որ  նրա այցը Հայաստան  նոր լիցք կհաղորդի   երկու եկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարեւորում է  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության  դինամիկ զարգացումը եւ  հետաքրքված է Լատինական Ամերիկայի երկրների, մասնավորապես` Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ եւ  խորացմամբ:

Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը` նշելով, որ   երկու երկրների խորհրդարաններում ստեղծված պատգամավորական բարեկամության խմբերը  միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարեւոր հիմք կարող են հանդիսանալ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը  կարեւոր համարեց նաեւ  համագործակցությունը  միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Արգենտինայի արտաքին գործերի նախարարը նշեց, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ բազմակողմ համագործակցության զարգացմանը` այս համատեքստում կարեւորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Երկկողմ հարաբերությունների խորացմանը նպաստում է նաեւ հայ համայնքը, որը, նախարարի խոսքով, մեծ ներդրում ունի Արգենտինայի տնտեսության եւ այլ ոլորտների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան նաեւ ԼՂ հիմնախնդրին`  երկուստեք շեշտելով, որ այն պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Տեղեկացնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ