14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Կրթության նախարարությունից զգուշացնում են

«Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի /հարցարանների/ տարատեսակ ժողովածուները, որոնք վերջին շրջանում հայտնվել են շուկայում, չեն հրատարակվել ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ: Հետևաբար, նախարարության կողմից չերաշխավորված ուսումնական նյութերի օգտագործումը հանրակրթական ուսումնական հաստատություններում արգելվում է:

Նախարարությունը տեղեկացնում է, որ սույն տարվա ավարտական քննության թեստերում այդ ժողովածուներում առկա նյութերը չեն ընդգրկվելու, և դրանք ընդամենը նմուշային են:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ 9-րդ դասարանի ավարտական քննության թեստի նմուշը հասանելի է ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում` www.atc.am:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ