26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բարոյականության այլընտրանքը՝ ուրացում

Մինչ նորընտիր իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթներ է ունենում կոռուպցիայի դեմ պայքարի, «նոր» Հայաստանի մասին, իր թիկունքում կամ գուցե ոչ թիկունքում խորանում է հասարակության եւ նոր կառավարության միջեւ անջրպետը: Պարգեւավճարների շուրջ ՀՀ վարչապետը, ով նախկինում խրոխտ պայքար էր մղում ապօրինի հարստացման եւ պետական պաշտոնի չարաշահումների դեմ, «հանգիստ նստեք տեղներդ»-ի իներցիայով կրկնեց հայտնի մանիպուլյացիան՝ «բա Սերժի վախտ խի՞ չէիք ասում», մեղադրելով այն պատգամավորներին, որոնք նախկինում պարգեւավճարներ են ստացել, իսկ հիմա քննադատում են իրենց։

Թեեւ այդ պարգեւավճարներից օգտվել է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, բայց խնդիրը բոլորովին էլ պարգեւավճարը չէ: Փաստացի, այստեղ խոսքը ապօրինության, պաշտոնական դիրքի չարաշահման դրսևորման մասին է, երբ 2 ամիս չաշխատած անձինք խոշոր գումարներ են ստացել , մի քանի ամիս աշխատած մարզպետները պարգեւատրել են իրենք իրենց: Սա այն դեպքում, երբ Նոր տարին դեռ չմեկնարկած հարյուրավոր պետական ծառայողներ ստացան աշխատանքից ազատման մասին ծանուցումներ: Կառավարությունը սա բացատրեց գումարները նպատակաուղղված եւ խնայողաբար ծախելու միտումով:

Հնարավո՞ր է պարգևավճարների հարցով իշխանությունները նոր օրենքի նախագիծ բերեն, ինչպե՞ս է վերաբերվում պարգեւավճարների հետ կապված աղմուկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը.

 «Բարոյական կողմի վրա պետք է միանշանակ ուշադրություն դարձնենք, բայց եթե ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը գոնե մոտեցենք մասնավոր սեկտորին և սարքենք մրցունակ, որպեսզի լավագույն կարդերը ինչ-որ փուլում չգնան մասնավոր սեկտոր»,-լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել Տիգրան Ավինյանը՝ հավելելով, թե օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ քննարկումներ չկան:

Հիշեցնենք, ամիներ առաջ «Հետք»-ի հետաքննության արդյունքում պարզվել էր, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ՍՊԸ-ն այս տարի 35 հազար դոլարի պետական դրամաշնորհ է ստացել չրի արտադրություն զարգացնելու համար։ Ընդ որում, դրամաշնորհը տրամադրվել է, երբ Տիգրան Ավինյանն արդեն փոխվարչապետ էր։ 

Ըստ «Հետքի», համաձայնագիր է կնքվել «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Ավինյանի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանի և «Արտասահմանյան ֆինասնական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի տնօրեն Էդգար Ավետյանի միջև:

Փաստացի, այստեղ խոսքը ոչ միայն պաշտոնական դիրքի չարաշահման կամ կոռուպցիոն դրսևորման մասին էր, այլև խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով կադրեր ընտրելու։ 

Նիկոլ Փաշինյանը այս սկանդալային բացահայտման առնչությամբ հանձնարարել էր ուսումնասիրել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակած փաստերը. «Ես հանձնարարել եմ ուսումնասիրել և ուսումնասիրության արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ»:

Անցել է 2 ամիս: Ավինյանի հետ կապված սկանդալն այդպես էլ հիմնավոր բացատրության չարժանացավ: Ինչպես պարգեւավճարների հետ կապված աղմուկը, այնպես էլ այն ժամանակ նոր կառավարողները հայտարարում էին, թե այս ամենը հակահեղափոխականների ու քըխ մամուլի ձեռքի գործն է: 

Մինչդեռ իրականությունը մեկն է՝ «նոր» կադրերը գուցե անփորձ են կառավարման հարցում, սակայն ամենևին էլ անտեղյակ չեն պետական միջոցներն ըստ անձնական նպատակահարմարության բաշխելու «ֆոկուսներից» ու ժողովրդի աչքին «թոզ փչելու» նուրբ արվեստից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ