14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ստեղծվել է ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ ստեղծել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Սարգիս Թորոսյանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գ. Դանիելյանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական խմբի անդամ Ա. Զոհրաբյանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսական բաժնի տեսուչ Ա. Հովհաննիսյանը

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ