Մարդասպաններին բաց են թողնում, ահաբեկիչներին բաց են թողնում… լրագրողին թողնում են հացադուլից մեռնի….
Ցավիս ու ափսոսանքիս ձայնն եմ միացնում`
-Մհեր Եղիազարյանի մահվան առիթով.
-Աղոթում հոգու խաղաղության համար.
-Ներողամտություն հայցում` որպես լրագրող`
-Գործընկերոջ նկատմամբ
-Հանդես բերած անտարբերության համար…
Հ.Գ.
-Ինչ ասեմ` Մհերի մահը մի քիչ էլ բոլորիս մահն էր.
-Ու էնքան <<մահեր>> արձանագրեց միանգամից.
-Արդարադատության, փաստաբանական` իրավական, լրագրության, քաղաքականության…մարդու…ամեն ինչի…
-Նրանք, ովքեր լավ չեն պաշտպանված էս երկրում,
-Ովքեր լավ չեն հարմարված էս աշխարհին ու կյանքին…
-Շուտ են մեռնում….
Հ.Գ.
-Հեղափոխությւոնից հետո աուրան այնպիսին է…
-Որ բացասականությունը սկսել է խեղդել…
-Որ հոգիդ շաղ է գալիս… եթե չբռնվես Աստծուց…
Հ.Գ.
-Մարդասպաններին բաց են թողնում, ահաբեկիչներին բաց են թողնում…
-Լրագրողին թողնում են… հացադուլից մեռնի….
Կարմեն Դավթյան