20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Նարեկ Մալյանի դեմ

Մալաթիայի քննչական բաժնի կողմից որոշում է կայացվել Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ Մալյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այդ մասին տեղեկացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: 
 
Ավելի վաղ Զարուհի Մեջլումյանը, որը սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի կինն է, դիմել էր ոստիկանություն՝ հաղորդում տալով հանցագործության մասին: Մասնավորապես, նա պնդում էր, որ Ն.Մալյանը պետք է պատասխանատվության ենթարկվի երեք հոդվածով. ինքնասպանության հակելը, անձնական տեղեկություններ հրապարակելը և հոգեկան ուժեղ տառապանք դիտավորությամբ պատճառելը:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ