30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ամենածանր մեղադրանքը առաջադրվեց վարչապետին

Եկեղեցու առաջ ցույց անողներն այսօր հայտարարել են. որ Նիկոլ Փաշինյանի բերանը փողով փակել են Շուրջ ութ ամիս է, ինչ մի խումբ անհասկանալի մարդիկ Սուրբ Աննա եկեղեցու բակում ցույցեր են անում: Սկզբում նրանք պահանջում էին կաթողիկոսի հրաժարականը, զարմանալի էր, որ նրանք նման պահանջի իրավունք չունեին, սակայն իրենք պնդում և իրավունք էին յուրացնում փողոցներում: Ամեն բան իր սահմանները հատեց, երբ այս մարդիկ գրավեցին Էջմիածնի Դիվանատունը և խոչընդոտեցին դիվանատան աշխատանքներին: Ավելի ահասարսուռ էր նրանց պահվածքը Գնդեվանքում, երբ այս խումբը պարզապես հարձակվեց Հայոց Կաթողիկոսի վրա սևացրեց առաջին քրիստոնյա հայ հավատացյալի բարի անունը ամբողջ աշխարհում: Այս ամենից հետո շարժման անդամները խիստ նվազեցին, որովհետև յուրաքանչյուր բանական մարդ հասկանում էր, որ սա սարսափելի հանցանք է և որ նման կեցվածքը բնորոշ է խուլիգաններին և թշնամիներին, բայց ոչ Հայ Եկեղեցու զավակներին:

Արդեն առանձին աղանդ հիշեցնող այս շարժումը լուրջ վնասներ հասցրեց նոր կառավարությանը, ով իշխանության էր եկել սիրո և համերաշխության լոզունգներով, իսկ այստեղ դասական տեռոր էր Հայ Եկեղեցու դեմ: Ոստիկանների կրավորական կեցվածքը ոմանց մտածել տվեց, որ այս ամենին լուռ համակրում է նաև Նիկոլ Փաշինյանը: Այս հանգամանքը այնքան շահարկվեց, որ պարզապես դարձավ պատճառ նոր իշախանություններին քննադատելու: Ժողովուրդը չէր կարող հանդուրժել մի խումբ արկածախնդիրների և եկեղեցուց վտարվածների անհիմն մեղադրանքները, սկզբում նրանք թիրախավորել էին կաթողիկոսին, իսկ հետո արդեն հոգևորականների մեծ մասին, կուսակցություններին, լրատվական կայքերին ու պարբերականներին:

Ամենավերջին բառերով հայհոյողները որոշեցին գնալ էջմիածին, բայց այստեղ հանդիպեցին պատվախնդիր մարդկանց, ովքեր վռնդեցին նրանց Էջմիածնից, իսկ սրանք փորձեցին ներկայացնել, թե կատարվածը հրահրված էր, բայց ամեն բան պարզ էր. նրանք սպառել էին իրենց և հիմա նոր արկածներ էին որոնում, որպեսզի իրենց էջերով ավելի սևացնեն մեր սուրբ եկեղեցին: Նրանք դարձել են նոր իշխանությունների համար մի իսկական գլխացավ, որովհետև փորձ է կատարվում սեպ խրել Հայ Եկեղեցու և իշխանությունների միջև: Եկեղեցին և իշխանություններն այս խնդիրը արագ հարթեցին, բայց այս մարդիկ մնացին օդից կախված, որովհետև իրենց գործունեության արդյունքում ոմանք ընդհանրապես հեռացվել էին եկեղեցուց, ոմանցից էլ իրենց բարեկամները և հարազատները երես են թեքել:

Այս անհարմար կացության մեջ վերջիններս հունվարի 19-ին ցույց կազմակերպեցին Սուրբ Աննայի դիմաց և այս անգամ երկրի նորընտիր վարչապետին սևացրեցին: Ամենածանր մեղադրանքը առաջադրվեց վարչապետին՝ առանց փաստերի. այն էր, թե Նիկոլի բերանը փակել են բարերարները՝ գումարներ տալով նրան: Այնուհետև կարգալույծ արած Արմեն Առաքելյանը (Կորյուն) նկատեց, որ ոչ թե իրենց շարժումը կապ ունի սորոսի հետ, այլ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Կարգալույծ հակաեկեղեցականը ակնարկել է Նիկոլ Փաշինյանին, թե բա եթե ժողովրդի թեկնածու էս, դա չի նշանակում ինչ կուզես պետք է անես: Անշուշտ, մենք չէինք անդրադառնա այս կասկածելի մարդկանց և նրանց գործունեությանը, եթե այսօր մեր եկեղեցին՝ մասնավորապես Սուրբ Աննան, չհայտնվեր այս սևագործ մարդկանց թիրախում և չծառայեր նրանց նեղ ցանկությունների իրագործման համար:

Կոչ եմ անում պատկան մարմիներին կարգավորել այս հարցը սա հանրության օգտակարության հետ աղերս չունեցող երևույթ է, և մեզ հիշեցնում է զրպարտող մարդկանց սուտ և կեղծավոր գործելակերպ, որը քրեորեն պատժելի է: Հուսանք՝ մենք հնարավորություն կունենաք մեր եկեղեցիներում աղոթել, այլ ոչ թե նման տգեղ երևույթների ականատեսը լինել:

Արմինե Սարգսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ