23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել պարգևատրումների վերաբերյալ

Սյունիքի մարզպետարանն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մեկնաբանում են, որ մարզպետը ոչ թե երկու անգամ է պարգեւատրվել, այլ երկու հոդվածներով: Եվ պարգեւատրվել են ոչ թե 22 հոգի, այլ մարզպետարանի բոլոր աշխատակիցները: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Սյունիքի մարզպետը ոչ թե երկու անգամ, այլ  երկու հոդվածներով եւ մեկ անգամ    խրախուսել է մարզպետարանի աշխատակիցներին: Եվ պարգեւատրում ստացել են  ոչ թե 22 հոգի, այլ Սյունիքի մարզպետարանի բոլոր աշխատակիցները անխտիր ու  հավասարապես՝ պաշտոնային դրույքաչափի 67.16 տոկոսի չափով:  Մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված  կարգադրություններին ուղղակի կերպով հղում անողներին եւ չիմացողներին տեղեկացնենք, որ   խրախուսանք կիրառում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձը, հետեւաբար,  22 հոգի խրախուսվել է մարզպետի կարգադրությամբ, իսկ մյուսները՝  մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով:

Այս գործընթացը օրինականության սահմաններում է եւ ամեն տարեվերջի կիրառվում է՝  մարզպետարանի ծախսերի արդյունքում ունեցած խնայողությունների հաշվին: Ընդ որում, ՀՀ Սյունիքի մարզպետարանը 2018 թվականին իր խնայողություններից 8.8 մլն դրամ վերադարձրել է ՀՀ պետական բյուջե…

Հ.Գ. Ի դեպ, Հունան Պողոսյանն իր պարգեւատրման միջոցներով մարզի տարբեր կառույցների մանուկների համար ամանորյա նվերներ է ուղարկել…»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ