23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Լուսավոր Հայաստանը» դիմելու է վարչական դատարան՝ ընդդեմ Հայկ Մարությանի

«Լուսավոր Հայաստան» խմբակցության խոսնակ Անի Սամսոնյանն անընդունելի է համարում մարզպետների կողմից իրենց պարգևատրումները:

«Երբ Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր պարգևատրումների մասով բյուջեի ավելացումը, մենք նշում էինք, որ դա վատ պրակտիկա է: Սա համակարգային մոտեցում է: Այն կարգադրությունները, որ ընդունել են մարզպետները, անընդունելի են, որովհետև 7, 1, 2 ամիս աշխատած այդ ծառայողները չէին կարող ստանալ այդպիսի բարձր պաշտոնային դրույքաչափերով պարգևավճարներ: Սա էլ խոսում է այն մասին, որ Մարությանը հրաժարվում է տալ քաղաքապետարանում պարգևավճարների հավելվածը: Դա ընդամենը փախուստ է, որ մենք չտեսնենք, թե ով ինչ դրույքաչափով է ստացել պարգևավճարներ: Սա անընդունելի է, կարծում եմ՝ այս աղմուկից հետո մարզպետները կվերանայեն իրենց մոտեցումը»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց նա:

 

Ըստ նրա՝ այդ պագևատրումները չեն, որ մոտիվացնող դեր են ունենալու. «Յուրաքանչյուր անհատ իրեն գնահատելու է իր աշխատավարձի չափով, ոչ թե պարգևավճարների: Քաղաքապետարանի հարցով մենք դիմելու ենք վարչական դատարան»:

Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ իշխող մեծամասնությունը փորձում է արդարացնել, որ աշխատավարձը ցածր է և պարգևատրումները դրա համար են, բայց ժամանակին իրենք առաջարկել էին, որ աշխատավարձը բարձրացվի, ոչ թե ըստ ցանկության լինի՝ ում տան, ում չտան. «Սա կոռուպցիոն վտանգներ է պարունակում»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ