06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը որևէ մեկին որևէ բան չի հրահանգել. Ալեն Սիմոնյան

«Նիկոլ Փաշինյանը որևէ մեկին որևէ բան չի հրահանգել, եղել են քննարկումներ, կարծիքներ ու որոշում է կայացվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությանը և հերքելով, որ ՀՀ վարչապետի կողմից հրահանգ է եղել, որ ընտրեն ԲՀԿ թեկնածուին:

Ըստ նրա՝ ժողովուրդն է իր ընտրությունը կատարել, իսկ իրենք իրենց համար ընդդիմություն չեն նշանակելու: Ա.Սիմոնյանը հաստատեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում կային անձինք, որ դեմ էին ԲՀԿ-ի թեկնածուին, բայց լսել են կողմ և դեմ փաստարկներն ու որոշում կայացրել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ