23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանին դարձրել են կուռք, որին բոլորը սկսել են պաշտել. Շարմազանով

«Փաստ է, որ այս Ազգային ժողովում չկա ընդդիմություն» ,-Henaran.am-ի  հետ զրույցում խոսելով նոր ձևավորված Ազգային ժողովի մասին նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը ընդգծեց՝ ընդդիմություն համարվում են այն ուժերը, ովքեր հստակ գաղափարական ծրագրային կերպով քննադատում են գործող իշխանության ծրագրերը և իրականացրած ներքին և արտաքին քաղաքականությունը.«Մեծ ցանկության դեպքում անգամ ԲՀԿ-և և ԼՀԿ-ն այդ քննադատող ուժերը չեն, ավելին՝ այդ ուժերը պաշտպանել են Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունը, այդ երկու ուժերը ձայն չեն հանել երբ, ըստ իս, ապօրինի ձերբակալվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրանք ձայն չէին հանում նաև այն ժամանակ, երբ Հայաստանը խայտառակվում էր ՀԱՊԿ-ում»,-ասաց նա:

Շարունակելով Շարմազանովը նշեց նաև, որ նոր ձևավորված խորհրդարանում չկա ազգային  գաղափարախոսություն կրող որևէ ուժ: «Խորհրդարանում երբեք այսքան շատ չի եղել ապաքաղաքական տարրը: Հիմա որ ասեմ կասեն բա ձեր ժամանակ Պողոսը, Պետրոսը, բիզնեսմենները և այլն, իսկ ո՞վ է ասել, որ քայլողը ավելի շատ ապաքաղաքական չի»,-ասաց նա:

Շարմազանովը փաստեց՝ Հայաստանում հիմա տոտալիտար համակարգ է.« Նիկոլ Փաշինյանին դարձրել են կուռք, որին  բոլորը սկսել են պաշտել: Որևէ մեկը չի կարող առաջնորդի ասածը չանել»,-հավելեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ