06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Միայն թուրքամետ, տգետ ու պարտվողական հայն է կարող պարսավել Ցեղակրոնությունը. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր՝ հունվարի 14ին, Ցեղակրոնի օրն է։ Այն ոչ նոր կուսակցություն էր, ոչ էլ կրոն։
Ինչպես կասեր Նժդեհը, Ցեղակրոն շարժումը նախ և առաջ Ուխտ է։

Այն, ինչպես Մամիկոնյան ուխտը, ծառայելու է Ազգի ու Հայրենիքի հավիտենականությանը։
Ցեղակրոն շարժման նպատակը ազգիս բարոյական վերանորոգումն էր։

Ինչպես 1930-ականներին, այնպես էլ այսօր, մեր հասարակության մեջ արդիական են Նժդեհի ցեղակրոն ու տարոնական ուսմունքները։

Միայն ազգային հոգևոր վերանորոգմամբ ու սեփական պատմության իրական արժեքների վերապրելու ճանապարհով մենք կարող ենք հասնել ազգային, միասնական ու անպարտելի Պետության կառուցմանը։

Միայն թուրքամետ, տգետ ու պարտվողական հայն է կարող պարսավել Ցեղակրոնությունը։

Հ.Գ. Արցախի հարցում հնարավոր անցանկալի սցենարների և պանթուրքիզմի վտանգի մեծացման պայմաններում, առավել արդիական է ոչ թե Նիկոլի «իզմերի» բացակայության տեսությունը, այլ հենց Ցեղակրոնությունը»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ