06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բախում ոստիկանների եւ ճանապարհը փակած Էջմիածինցիների դեմ. Օդանավակայան տանող ճանապարհը փակ է

Ոստիկանների եւ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիա անող էջմիածինցի ակտիվիստների միջեւ բախում տեղի ունեցավ։ Ցուցարարներն անտեսելով ոստիկանների պահանջը փակել են օդանավակայան տանող ճանապարհը։

Մի քանի տասնյակ ակտիվիստ նստել է ճանապարհի բանուկ հատվածին եւ վեր պարզել ձեռքերը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ