23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալիևը ներեց հային կացնահարած Սաֆարովին, իսկ Փաշինյանը կների՞ հային հոշոտած հայ մարդասպանին

22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով նրանց իրավասության տակ գտնվող հարցին տալ արդարացի լուծում:

Այս բաց նամակը որդեկորույս ակադեմիկոս հոր խնդրանքն է իշխանության գլխին կանգնած անձնաց՝ ներում չշնորհել իր որդուն սպանողին:

Մարդասպանին չներելու համար անգամ ստորագրահավաք է սկսվել. այն նախաձեռնել են Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ մի խումբ բժիշկներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպանված Իոսիֆ Աղաջանովը եղել է բժշկական համալսարանի ուսանող, իսկ Աղաջանովների ընտանիքը բժիշկների հայտնի ընտանիք է:

Թե այսքանից հետո ինչ խղճով է Նիկոլ Փաշինյանը ներում շնորհելու մի մարդասպանի, որին մամուլում զոհի կերպարով ներկայացրեց այժմ Պետական վերահսկողական ծառայության լրատվական բաժնի պետ, իսկ ժամանակին մարդասպանի շահերի պաշտպան լրագրողուհին՝ թողնում ենք Փաշինյանի ադեկվատությանը:

Այստեղ լուրջ ուսումնասիրության կարիք ունի նաև այն հարցը, թե ովքեր են եղել այն հանձնաժղովի կազմում, որոնք որոշել են դրական եզրակացություն տալ մարդասպանին ներում շնորհելու առաջարկությանը:

Այստեղ ևս մտահոգվելու խնդիր ունենք. չէ՞ որ նույն այս հանձնաժողովի այս որոշումը կարող է նախադեպային լինել ու տարածվելու հակում ունենալ. գուցե մեկ այլ լրագրողուհի էլ մեկ այլ ցմահ դատապարտյալի ներմա՞նն է այս պահին փորձում հասնել, գուցե չի բացառվում, որ նա ևս տաքուկ հանգրվանել է մի պետական ապարատում:

 

Իսկ վերջում, որպես վերջաբան՝
հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, փաստորեն, Ալիևը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհեց հային հոշոտելու համար, իսկ Դուք պատրաստ եք ներել հային՝ սեփական հայրենակցի հետ նույն կերպ վարվելու համա՞ր: Ստացվում է՝ մենք անիմա՞ստ էինք անարգանքի սյունին գամում Ալիևին, ստացվում է՝ գլխներիս գալիքը չգիտեի՞նք… 

NEWSPRESS.am-ի հիմնադիր՝ 

Արմենուհի (Արիանա) Հովսեփյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ