Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում, հունվարի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: Հունվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ, հունվարի 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ը կնվազի 5-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում հունվարի 9-ի ցերեկը սպասվում են կարճատեւ տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -4-6, վաղը ցերեկը՝ 0+2:
Օդի ջերմաստիճանը Հայաստանի մարզերում եւ Արցախում.
Շիրակում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -4-8,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -4-8,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7 ցերեկը՝ 0-2,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -4-8,
Լոռիում՝ գիշերը՝ 10-14, ցերեկը՝ 0-5,
Տավուշում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+4,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -4-8,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+2,
Արարատում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+2,
Արմավիրում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+2,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -4-8,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+2,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+10,
Սյունիքի նախալեռներում՝ -6-11, ցերեկը՝ 0+5,
Արցախում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+5: