22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայկ Մարության եկեք հրապարակ եւ տվեք բնորոշում

Քիչ առաջ որոշեցինք գնալ Հանրապետության հրապարակ։ Ասել է թե՝ մոտիկից ծանոթանալու տարվա ամենաքննարկված թեմայի ՝ տոնածառի հետ։ Ինչ խոսք, շատ գեղեցիկ էր, ճոխ էր ու համահունչ ընդհանուր հրապարակին։ Բայց… Այն, ինչ կատարվում է Հանրապետության հրապարակում, միգուցե նորմալ էր 90֊ականներին, շատ լավ կդիտվեր 80֊ականներին, բայց այսօր՝ 21֊րդ դարի Երևանում դա տհաճ է, զզվելի է ու տաղտկալի։

Հարգելի՛ Հայկ Մարության , հարգելի՛ ավագանու անդամներ, ես ձեզ բոլորին վաղը 21։00 հրավիրում եմ Հանրապետության հրապարակ, ձեր փոքրիկներին բերելը պարտադիր է։ Ես պահանջում եմ, որ դուք վաղը մինիմում երեսուն րոպե անցկացնեք Հայաստանի Հանրապետության մայր քաղաքի ամենակենտրոնական հրապարակում՝ ամենագլխավոր տոնածառի մոտ (ես՝ չմահավան քննադատս, մաքսիմում 10 րոպե ձգեցի)։ Ես ուզում եմ, որ դուք գաք ու տեղում տաք բնորոշում այն ամենին, ինչ տեղի է ունենում հրապարակում։ Ի՞նչ է դա՝ բոշի մայլա՞, արևելյան շուկա՞, թե՞ արևմտյան մեգապոլիսի հետնախորշ։ Էդ ի՞նչ անճոռնի ու փնթի մուլտհերոսներ են, էդ ի՞նչ բամբակա֊արևածաղիկային հակահիգիենիկ փարթի է, էդ ի՞նչ նոյի թվի “պոյեզիկներ” են, էլ չեմ խոսում չինական լուսավոր զրթիկների ու ամեն դախլի մոտից հնչող տականք երգերի մասին։

Հարգելի՛ պարոն քաղաքապետ։ Ես հասկանում եմ, որ մեր քաղաքը շատ ու շատ խնդիրներ ունի՝ աղբահանություն, տրանսպորտ, քաղաքաշինություն և այլն, և այլն, սակայն ոչ պակաս կարևոր է նաև քաղաքաբնակների առօրյայի ու ազատ ժամանցի կազմակերպումը։ Ես՝ որպես տուրիզմի մասնագետ, մյուս կողմից էլ կշեշտադրեմ զբոսաշրջիկի սպասելիքները։ Ես այսօր մի պահ փորձեցի պատկերացնել էդ խառնիճաղանջության մեջ հայտնված զբոսաշրջիկի ու սարսափեցի այդ մտքից։ Լուծումներ են պետք։ Մենք արժանի ենք լավ բաների։ Էս փնթիությունը մեզ հարիր չէ։

Գրում է պրոֆեսիոնալ Զբոսավարների Ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյան։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ