Լույս է տեսել «Ախթալայի Սուրբ Աստվածածին Վանքը» գիրքը
Ի Հայրապետության Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Առաջնորդությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ արք․ Չուլջյանի լույս է տեսել «Ախթալայի Սուրբ Աստվածածին Վանքը» գիրքը։ Սույն ուսումնասիրությունը հայերեն առաջին գիտական հրատարակությունն է, որը ներկայացնում է վանքի իրական պատմությունը, թե քաղաքական ինչ պատճառներով է անցել հայ քաղկեդոնականների, վրացիների, հույների, ռուսների ձեռքը։ Հեղինակը փորձել է լուսաբանել նաեւ վանքի որմնանկարները, որոնք ինչպես գիտենք բացառիկ նմուշներ են ԺԳ դարի արվեստում։
Գիրքը լույս է տեսել Լոս Անջելեսի Սրբոց Ղեւոնդյանց Մայր Տաճարի «Բարի Սամարացի» կազմակերպության մեկենասությամբ, եւ օժանդակությամբ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի։
Հավելենք, որ վերոնշյալ աշխատանքը լույս է տեսել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում՝ 500 օրինակով, գրքում ներառված են վանքի եւ որմնանկարների վերաբերյալ բարձրակարգ լուսանկաներ, որոնք արել է Գեւորգ Փոլադյանը։ Գրքի խմբագիրն է Ցոլակ սարկավագ Հարությունյանը, իսկ համակարգչային ձեւավորումը կատարել է Ալյոնա Օհանջյանը։ Գիրքը բաղկացած է 300 էջից։