13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

էդ թրաշներին չխաբնվեք, տանը յոգուրտ են ուտում

Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խանութում կասայի հերթում կանգնած եմ: Մեկ էլ ներս է մտնում մի «թրաշամանուկ»: Առնական, թիկնեղ, ոսկեգույն բեղ-մորուքով, բարձրահասակ: Մի խոսքով լրիվ դիցաբանական Վահագնը: Խանութի կին, աղջիկ, տատի բոլորը հիացած նայում էին տղային: Մինչև այն պահը, երբ դյուցազնը մոտեցավ կասային ու սկսեց լաչառի նման կռիվ անել ժամկետանց յոգուրտի համար: 

Հերթի մեջ կանգնած բոլոր կանայք հիասթափված նայեցին «թրաշամանուկին» ու խորացան իրենց սմարթֆոնների մեջ:

Ախր երկու մատով վագրի բերան պատռող տեսք ունեցող տղամարդը չպետք է «յոգուռծիկի» համար կռիվ անի: Էլ չեմ ասում «յոգուռծիկ» ուտի:

Ասածս ինչ է, էտ թրաշներին չխաբնվեք, տանը յոգուրտ են ուտում»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ