23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բեռնափոխադրողների բողոքի ակցիան կառավարության դիմաց. «բեռնատարներով կփակենք ճանապարհները»

Բեռնափոխադրող ընկերությունները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց. Նրանք բողոքում են հունվարի 1-ից հարկային փոփոխություններից: Նրանք նշեցին, որ այժմ փաստաթղթավորումների ավելի մեծ ծավալ պետք է ներկայացնեն, որը իրենք չենկարող իրականացնել, նաեւ հարկերն են ավելացել:

«Եթե 2 հազար դոլար մեկը փող է փոխանցում ու եթե ես չեմ կարողանում հիմնավորող փաստաթղթեր ներկայացնել, ապա դա համարվում է մաքուր եկամուտ եւ հարկվում է ըստ դրա: Բայց դա իմ մաքուր եկամուտը չի, ու դա բոլորը գիտեն: Ամեն մանր բանի համար փող փոխանցել մենք չենք կարող, իսկ չեկերը նրանք չեն ընդունում: Ասենք, արհեստավորին, անիվ փողողին պետք է ասեմ, որ քո փողը պետք է փոխանցեմ»,-ասաց ցուցարարներից մեկը:

«Այսինքն ստացվում է, որ շահութահարկը մեզ համար ոչ թե 20 տոկոս է, այլ ավելի բարձր: Բացի այդ, սեփականության հարկ են ավելացրել եւ անկախ նրանից աշխատացնում ես, թե ոչ, եթե ունես այդ մեքենան, հարկ ես վճարում: Մենք առաջարկում ենք, որ լինի արտոնագրային վճար եւ մարդը ընտրություն կատարել՝ աշխատել արտոնագրային հարկով, թե ընդհանուր հարկային դաշտով: Դրանից զատ, ճանապարհային հարկ են մտցրել, որը3 անգամ բարձրացել է նախկին ճանապարհային վճարից, թեեւ ըստ էության, նույն բանն է: Վրաստանի եւ ԵՏՄ երկրների ռեզիդենտները այդ հարկի մասով ունեն արտոնություն, եւ ստացվում է, որ մեր նկատմամբ ունեն առավելություն»,-ասացին նրանք:

Ցուցարարները հայտարարեցին, որ եթե իրենց խնդրին լուծում չտրվի, կարող են դիմել այլ ակցիաների, այդ թվում իրենց բեռնատարներով կփակեն ճանապարհներն ու կաթվածահար կանեն երթեւեկությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ