23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանության բիրտ կամայականություն է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր կալանավորված է. Վիկտոր Սողոմոնյան

Իշխանության բիրտ կամայականություն է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր կալանավորված է»,- «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակող «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի մուտքը քաղաքականություն բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու ցանկացած իշխանության համար, երբ էլ որ դա լիներ։

Անդրադառնալով Քոչարյանի նկատմամբ հարուցված գործին, Վ. Սողոմոնյանն այն որակել է «թքած, կպցրած»։

«Վերջին ամիսների արդարացումների շքերթ է։ Այսինքն, ինչ-որ բան չի ստացվում, ինչ-որ բան սխալ է, ինչ-որ բան վատ է մենք անընդհատ արդարանում ենք, ինչու է այդպես։ Այս գործը շինծու է։ Ես մի անգամ ասացի՝ թքած-կպցրած է, գործընկերներս ինձ ուղղեցին, ասացին, թքած է, բայց կպցրած չէ»,-նշել է Սողոմոնյանը։

Նա առաջարկում է ստեղծել արտասահմանցի հետաքննողների խումբ, որն օբյեկտիվ գնահատական կտա։

Հիշեցնենք, վերջին ասուլիսում Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանն առաջին անգամ հայտարարեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ