22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Էջմիածնում շարունակվում է բողոքի ակցիան՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 22–ին, վաղ առավոտից շարունակվում է բողոքի ակցիան՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման։

Մի խումբ քաղաքացիներ փակել են Էջմիածնի կենտրոնական փողոցները։

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին։ 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ