07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե տեսնեք՝ Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը երթևեկում են շարասյունով, զանգահարեք. Օսիպյան

«Ասֆալտին փռել-պառկեցնելու» օպերացիան շարունակվում է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հետաքրքրվելով, թե շա՞տ է դուր եկել այդ արտահայտությունը:

«Կան մարդիկ, որոնք ճիշտ են հասկացել, որ իրավիճակ է փոխվել և ճիշտ կլինի՝ օրենք չխախտեն, հակառակ դեպքում՝ կփռվեն ասֆալտին»,- ասաց Օսիպյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե նկատել է Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի շարասյուները, Վ. Օսիպյանը պատասխանեց, թե հիմա ինքը համար կփոխանցի և նկատելու դեպքում թույլ է տալիս զանգահարել. «Հաշված րոպեների ընթացքում կկարգավորենք»:

 «Ես ձեզ հեռախոսահամար կփոխանցեմ, հենց տեսնեք նման բան, զանգեք»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ