30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դադարի՛ր հենվել անկայուն բաների վրա, որոնցից առաջինը քո հպարտությունն է

Կտակ ունես թանկարժեք, դա Ավետարա՛նն է,                                                                                          Վճիռ է կայացված քեզ համար, դա քո ազատությո՛ւնն է,

Ապրելու բանաձև է տրված քեզ Աստծուց` բազում շնորհնե՛ր և պատգամներ.
Նայի՛ր անցյալիդ, նայի՛ր նաև ներկայիդ, մի՛ ամաչիր բարձրաձայն ասել, որ խառնաշփոթ կյանքիդ մեջ միայն Աստծո նախախնամող ձեռքն է, որ երևում է, մնացածը հեղհեղուկ երևույթներ են եղել:

Իսկ դու կա՛ս, ապրում ես այսօր, և  կա՛ս որպեսզի կամավոր շտկես կյանքդ`այդ Նախախնամող Ձեռքի օգնությամբ: Դադարի՛ր հենվել անկայուն բաների վրա, որոնցից առաջինը քո հպարտությունն է, և նրանից բխող` բոլոր անկայուն բաները: Հենվի՛ր Աստծո կայուն խոսքին և մի՛ ամաչիր խոստովանել, որ առանց Աստծո ոչինչ ենք բոլորս, առաջինը` ես: Եթե չլիներ Աստծո Նախախնամ ձեռքը իմ կյանքում,  հիմա ես այլ տեղում կլինեի…

Իսկ այժմ ես պատվավոր անունն եմ կրում Քրիստոսի, զավակն եմ իմ Սուրբ Եկեղեցու և ծարավն ունեմ Իր Սուրբ Գրքի: Մեր ապրած կյանքում միշտ հիշենք, և երբեք չմոռանանք, թե Ով է Նա 
և ինչ է արդեն արել մեզ համար, ու մենք ինչպես ենք հատուցում:
Փա՛ռք Աստծուն Իր տվածի համար, մեղա՜, ամբողջությամբ չվերցնելու համար:

Ողորմի՛ր, Տե՛ր, մեր եղբայրներին, ծնողներին ու մեր բոլոր արյունակից 
մերձավորներին, կրոնավորներին ու նրանց, որոնք մեզ ողորմություն պարգևեցին և ովքեր հանձնարարեցին մեր աղոթքներում հիշել իրենց. ողորմի՛ր, Բարերա՛ր, և տո՛ւր ըստ յուրաքանչյուրի կարիքի: Առատապես բաշխի՛ր Սուրբ Հոգուդ շնորհները նրանց բոլորին և զարդարի՛ր ու 
միավորի՛ր Քո Աստվածության սիրո մեջ:

Սուրբ Եփրեմ Ասորի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ