23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչի՞ գնդապետ, միանգամից գեներալ ասեիք, պարոն Ջանջուղազյան. Նիկոլ Փաշինյան

Այս տարվա հունիսի 1-ին բնապահպանության նախարարությանը ենթակա անտառային կոմիտեի պահպանման ծախսերի ապահովման նպատակով ՀՀ պետական բյուջեի պահուստաային ֆոնդից հատկացվել էր 106 մլն 163 հազար դրամ, կոմիտեին պատկանող Երևան քաղաքի Արմենակյան փողոցի N 129 վարչական շենքի վերանորոգման համար 3 մլն 300 հազար դրամ, այլ ծրագրերով՝ 36 մլն դրամ, սակայն 37,22 մլն դրամ տնտեսվել է:

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց գումարը թողնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ գումարը ծախսվելու է համազգեստի գնման համար:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը տարակուսեց, թե արդյոք անտառային ծառայությունն իրավապահ մարմնի հավակնություններ ունեցող մարմնի է վերածվում:

Ըստ նրա՝ եթե համազգեստ է գնվում, հետագայում դրա թարմացման անհրաժեշտություն կլինի և «վաշտերի ու գնդերի» կվերածվի, հետո անտառային ծառայության գնդապետ կլինի:

«Ինչի՞ գնդապետ, միանգամից գեներալ ասեիք, պարոն Ջանջուղազյան»,- կատակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Է.Գրիգորյանը հստակեցրեց, որ խոսքն աշխատանքային հագուստի մասին է. «Պարոն Ջանջուղազյանը կանգնեց գնդապետի ուսադիրների վրա, բայց եթե չեմ սխալվում, նույնիսկ գեներալ-լեյտենանտի ուսադիրներ է նախատեսվում այդ նախագծով, բայց սա մեկը մյուսի հետ կապ չունի»:
«Հա՞, անտառային ծառայությունը գեներալ-լեյտենանտի՞… լո՞ւրջ եք ասում, տենց բան կա՞»,- զարմացավ Ն.Փաշինյանը:

Է.Գրիգորյանը պնդեց, որ նախագիծը վերաբերում է անտառի պահպանության նպատակով աշխատանքային գործիքի ֆունկցիա իրականացնող գործիքի գնում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ