23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տարրական կուլտուրա ունեցեք. Արարատ Միրզոյանի տիկինը «պատասխանատվության» դասեր է տալիս լրագրողներին. Հրապարակ

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը «Քաղպայմանագրի» անդամներին եւ իր թիմակիցներին խստիվ զգուշացրել է՝ եթե իմանամ իրար դեմ նյութեր եք պատվիրում, ֆեյքերով իրար դեմ աշխատում, նման մարդիկ մեզ հետ գնալու ճանապարհ չունեն։

Բայց ինտրիգների ու ֆեյքային պատերազմների միջոցով ասպարեզում հայտնված մարդկանց համար իրենց սովորույթներից հրաժարվելն այնքան էլ հեշտ չէ։ Այդ գործում ամենից հմուտն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, ում լծակներն ավելի մեծ են, իսկ Ֆեյսբուքում «աշխատողների» քանակը՝ ավելի շատ։ Ավելին, անգամ նրա կինն է ֆեյսբուքյան ակտիվիստ եւ հատկապես «Հրապարակի» դեմ ստատուսներ գրելու հանդեպ մեծ սեր ունի։

Նա երեկ թերթին «պատասխանատվության» դասեր էր տվել իր էջում՝ մոռանալով, որ առաջին փոխվարչապետի, ապագայում ԱԺ նախագահի կին լինելն է մեծ պատասխանատվություն ենթադրում, եւ իր գրած ամեն տողը վերագրվելու է իր ամուսնուն։

Տարրական գիտելիքներից ու կուլտուրայից զուրկ մարդիկ այսօր մամուլին ու լրագրողներին դասեր են տալիս։ Իսկ Միրզոյան ամուսինների հակակրանքը «Հրապարակի» նկատմամբ ոչ միայն հակակրանք է քննադատության նկատմամբ առհասարակ, այլեւ իրենց «պատվերները» մեզ մոտ տեղադրել չկարողանալու, մեր հրապարակումների բովանդակության վրա ազդելու անզորություն:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ