12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ադրբեջանը մեզ պատերազմ է պարտադրում. ՀՀԿ-ական պատգամավոր

“Ադրբեջանը սրանով հստակ ասում է, որ ԼՂ հակամարտությունը ինքը կարող է լուծել միայն պատերազմով”,-այսօր ԱԺ խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը։

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցի քննարկմանը նվիրված ԱԺ արտահերթ նիստին պատգամավորը հայտարարեց, որ տեղի ունեցածը նման է Ավստրիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությանը, որից սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։

“Ադրբեջանը քաղաքակիրթ բանակցային գործընթացով չի գնալու հաշտեցման, նրանք մեզ պարտադրելու են պատերազմ։ Նրանք պատերազմ են պարտադրելու ողջ հայությանը”-հայտարարեց պատգամավորը

Համլետ Հարությունյանը կոնսոլիդացիայի կոչ արեց։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ