05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է հասկացնում Նիկոլ Փաշինյանը Վեհափառին /տեսանյութ/

Հետաքրքիր է, ի՞նչ ի նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ Վեհափառի հետ հանդիպման ընթացքում «անդրադարձ կատարեց նաև արժեքներին և դրանց փոփոխման անհրաժեշտությանը` ընդգծելով այս շրջափուլում սեփական և այլոց իրավունքների, ազատությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը»։ 

Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար Կարինե Եսայանն ահազանգում է նախօրեին Մայր Աթոռում Գարեգին Բ-ի հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ձեւակերպումների վերաբերյալ: 

Հիշեցնենք, Փաշինյանը մասնավորապես ասել է. «Կարևոր եմ համարում ընդգծել, որ տեղի ունեցող փոփոխությունները լուրջ արժեքային հիմք ունեն և ամենակարևոր արժեքը, որ պետք է մեր կյանքում դառնա առօրեական՝ հարգանքն է ուրիշների, ինչպես նաև սեփական իրավունքների նկատմամբ, որովհետև, կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի մարդը կարողանա հետևողական լինել իր իրավունքներին, ինչը նաև պետք է հանգեցնի ուրիշների իրավունքների նկատմամբ հարգանքի»: 

Քաղաքացիները մտահոգություն են հայտնում, թե վարչապետի ԺՊ-ի այս հայտարարությունը հստակ ուղերձ է՝ ԼԳԲՏ համայնքի իրավունքների օրինականացման եւ պաշտպանության մասին:

Նկատենք, որ Ամենայն հայոց հայրապետը դեռեւս նոյեմբերին այս առնչությամբ հայտարարել է

«Մեր Քրիստոսասեր ժողովուրդը դարեր ի վեր կրողն է աստվածօրհնյալ ընտանիքի նվիրական գաղափարի և պահպանողը ընտանիքի սրբագործված արժեքի: Աստվածահաստատ ընտանիքի սրբազան խորհրդով է շարունակվում կյանքի գոյությունը, կյանքի հրաշագործությունը: Աստված պատվիրաններ ու բարոյականության նորմեր է սահմանել արարչաստեղծ մարդու համար: Այսօր, սակայն, փորձ է արվում բարոյական շեղումները և դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրև մարդու իրավունքներ և ազատություններ: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին համասեռամոլության երևույթի նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտել է՝ անընդունելի հռչակելով այդ կենցաղակերպը իբրև մարդկային բնության խեղում, բայց երբեք չդադարելով հովվական խնամք ցուցաբերել և կոչ անել այդ մեղքի մեջ հայտնված անձանց՝ սրբագրելու իրենց ընթացքը:

Խստորեն մերժելի են և դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը և համասեռամոլության երևույթի որևէ հանրայնացում ու դրա գովազդում, որը գայթակղություն է մեր աճող սերնդի համար և սպառնալիք՝ մեր ազգի հարատևությանը»: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ