23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատապարտում ենք շարունակվող անարդարությունը. «Սասնա ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Իրավապահ և դատական համակարգը շարունակում է ընտրողական արդարադատության հանցավոր պրակտիկան:

Ակնհայտ է, որ մոռացության են մատնվել կամ ուղղակի կարճվել են նախորդ տարիներին քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բազմիցս, այդ թվում՝ 2016 թ. հուլիսին Սարի թաղում, ոստիկանության ծառայողների և քրեաօլիգարխիայի ջարդարարների կատարած բռնությունների գործերը կամ 2017 թ. հունիսի 28-ին Արայիկ Խանդոյանի և «Սասնա Ծռերի» մյուս անդամների նկատմամբ դատարանի դահլիճում և նկուղում իրականացրած դաժան ծեծի կազմակերպիչ ու մասնակից ոստիկանության գնդապետը շարունակում է պաշտոնավարել:

Մինչդեռ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած դատավճռով բացառապես ոստիկանների և դատական կարգադրիչի ոչ արժանահավատ ցուցմունքների հիման վրա քաղաքացիական ակտիվիստ, նկարիչ Փայլակ Թևանյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով։

Փայլակ Թևանյանի «բախտը բերել է», որ հեղափոխություն է եղել և ճաղերի հետևում հայտնվելու փոխարեն դատապարտել է 500.000 դրամ տուգանքի,որն էլ համաներման կիրառմամբ չի մուծելու:

Այս դեպքը մի նոր ապացույց է, որ իրենց ժողովրդից ու իրավունքից վեր դասող, ստալինյան տխրահռչակ ավանդույթների ժառանգորդ իրավապահ և դատական համակարգերը դեռևս ավգյան ախոռներ են և կարող են մաքրվել բացառապես համընդգրկուն ու ամբողջական անցումային արդարադատության և լյուստրացիայի միջոցով:

Մեր զորակցությունն ենք հայտնում Փայլակ Թևանյանին և դատապարտում ենք շարունակվող անարդարությունը, ինչի առիթով դիմում ենք ՀՀ կառավարությանը՝ հորդորելով որդեգրել համընդգրկուն ու ամբողջական անցումային արդարադատության և լյուստրացիայի ճանապարհը և արագացնել դրա կազմակերպման գործը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ