06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Աշխարհի ամենագեր հարսնացուն պատրաստվում է հարսանեկան արարողության

«Արդյո՞ք սա աշխարհի ամենամեծ հարսանեկան զգեստն է»,- գրել է Daily Maily-ը՝ անդրադառնալով 363 կգ կշռող Սուսաննա Էմանի հարսանեկան նախապատրաստություններին:

Արիզոնայի բնակչուհին, որը երկու երեխաների մայր է, ցանկանում է ռեկորդ սահմանել՝ դառնալով աշխարհի ամենագեր մարդը: Այժմ 32-ամյա կինը զբաղված է ավագ խոհարար Փարկեր Քլաքի հետ ամուսության համար հարսանեկան զգեստ կարելով:

Դերաձակուհի Ջուդի Գոֆը Inside Edition.-ի հետ հարցազրույցում հայտնել է, թե որքան գործվածք է անհրաժեշտ հարսանեկան զգեստը պատրաստելու համար՝ մոտավորապես 14 մետր:

«Ես այլ գույնի զգեստ էի ցանկանում, ոչ սպիտակ, քանի որ վրաս ուտելիքդ կթափեմ»,- ասել է Սուսաննան:

Սուսաննայի ամուսինը հաճույքով կպատրաստի նրա համար: Ծրագրվածի պես կինը օրական 30 հազար կալորիա է ընդունում, որպեսզի 42 տարեկանում կշռի կրկնակի:

Չնայած գիրությանը, կինը հետևում է իր առողջությանը, ընդունում է առողջ սնունդ և զբաղվում լողով:

Նրանք ծանոթացել են համացանցում: Նրանց միավորել է սննդի հանդեպ ունեցած նախասիությունները:

Սուսաննան կարծում է, որ գեր լիելու մեջ ոչ մի վատ բան չկա, ինքը շատ երջանիկ է՝ սեր է գտել: Նրա բժիշկները թույլ չեն տալիս հասնել նպատակին, մինչդեռ նա վստահ է, որ իրեն վտանգ չի սպառնում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ