06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հիմա Մակրոնը էն տղե՞ն ա, որի հետ կարելի է «Let’s do պաչիկ» անել, թե՞ Դեղին Բաճկոնները հպա՜րտ ու պահանջատեր քաղաքացիներ են

Մակրոնը Ֆրանսիայում արտակարգ իրավիճակ է մտցրել՝ ի պատասխան Դեղին Բաճկոնների կողմից օրերով շարունակվող անկարգությունների։ Այդ անկարգությունների ընթացքում արդեն եղել են զոհեր ու կան տասնյակ ու հարյուրավոր վիրավորներ՝ ինչպես ցուցարարների, այնպես էլ իրավապահների կողմից։

Առաջին անգամ վերջին տասնամյակների ընթացքում Փարիզում զինտեխնիկա է տեղակայվել ու դա ռազմական շքերթի համար չէ։ Հիմա ինձ շատ հետաքրքիր է, Մակրոնը բռնապե՞տ է ու ի՞նչ մոտեցում ունեն մեր իշխանությունները՝ Ֆրանսիայում կատարվող իրադարձությունների շուրջ։ Նաև Մարտի 1-ը տարիներ շարունակ մատի փաթաթան սարքած լրագրիստներն ու իրավապաշտպանիստները։ Հիմա Մակրոնը էն տղե՞ն ա, որի հետ կարելի է «Let’s do պաչիկ» անել, իսկ Դեղին Բաճկոնները՝ անկարգություններ անող խաժամուժ, թե՞ ընդհակառակն է ու Դեղին Բաճկոնները հպա՜րտ ու պահանջատեր քաղաքացիներ են, իսկ Մակրոնը՝ մարդասպան բռնապետ, ով ճնշում է իր քաղաքացիների ազատությունը։

Կոնստանտին Տեր-Նակալյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ