06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Որքան էլ Փաշինյանն աշխատի, առաջիկա 30 տարում Հայաստանը չի կարող դառնալ օրակարգ ստեղծող երկիր

Միանշանակ, ընտրությունները լեգիտիմ էին։

Միանշանակ, Նիկոլ Փաշինյանը ՀՀ ժողովրդի մեծամասնության կողմից ընկալվում է որպես ժողովրդի միակ հնարավոր առաջնորդ (ու արդարացի), որը մի ժեստով կարող է ՀՀ տարածքում գետերի հունը փոխել (ու իրոք դա այդպես է)։

Բայց այս ընտրություններից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը, լրիվ լեգիտիմ, տարավ ջախջախիչ հաղթանակ նախկինների նկատմամբ և համոզիչ հաղթանակ ներկա քաղաքական գործիչների նկատմամբ, մենք առերեսվում ենք նոր մարտահրավերների հետ։

Որքան էլ մենք ցանկանանք, որքան էլ Նիկոլ Փաշինյանն ազնիվ ու անվերջ Հայաստանին սիրահարված աշխատի, միևնույնն է, Հայաստանն առաջիկա 30 տարում չի կարողանալու այնպիսի երկիր դառնալ, որն աշխարհաքաղաքական պոկերի սեղանի շուրջ կարողանա օրակարգ ստեղծել։

Կան շատ օբյեկտիվ պատճառներ։ Ես Նիկոլ Փաշինյանին ի սրտե ցանկանում եմ մաքիավելյան կոմբինացիա՝ լինել աղվեսի ու առյուծի նման։ 

Միջազգային բոլոր սլաքները հիմա թեքված են դեպի իրեն։ Բոլորը՝ թե՛ ոխերիմ դաշնակիցները, թե՛ հարազատ թշնամիները գիտեն, որ ՀՀ-ում ՄԻԱԿ հարց լուծողը Նիկոլ Փաշինյանն է, ու, 100%, բոլորը փորձելու են իրանցն առաջ տանել՝ թիրախավորելով հենց իրեն։ Իրոք, շատ դժվար և պատասխանատու իրավիճակում է նա։ 
Իսկ ինչ վերաբերում է մեզ, չմոռանանք մի ճշմարտություն․ «Չկա վատ իշխանություն։ Կա վատ հասարակություն»։

Արշակ

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ