06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԿԸՀ-ն ամփոփեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ արտահերթ նիստում ամփոփեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց արձանագրության տվյալները՝ ընտրողների թիվը՝ 729, քվեարկության մասնակիցները՝ 504, անվավեր՝ 39։

«Հարկ է նկատել, որ էլեկտրոնային եղանակով քվեարկում են միայն կուսակցությունների օգտին»,- ասաց Տ.Մուկուչյանը։

Ըստ այդմ՝ նախնական արդյունքներով էլեկտրոնային եղանակով ՀՀԿ-ն ստացել է 9 քվե, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 3, ՀՅԴ-ն՝ 11, «Իմ քայլը»՝ 393, «Լուսավոր Հայաստանը»՝ 25, Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցությունը՝ 4, «Ազգային առաջընթացը»՝ 0, «Մենք» դաշինքը՝ 0, ՕԵԿ-ը՝ 1, «Սասնա Ծռեր» կուսակցությունը՝ 6, ԲՀԿ-ն՝ 13 ձայն։

Տ.Մուկուչյանը նաև նշեց, որ գիշերը ժամը 12։00-ին ԿԸՀ-ն կամփոփի ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, էլեկտրոնային եղանակով քվեարկում են արտերկրում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները, ինչպես նաև նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ