Քվեարկում եմ արարչագործական Հայաստանի համար. Լևոն Շիրինյան
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանն իր ընտրությունը կատարեց Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցում, 2/46 ընտրատեղամասում:
««Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության հենքը մեր մշակույթն է, քաղաքակրթությունը: Քվեարկում եմ արարչագործական Հայաստանի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը:
Ինչ վերաբերում է ընտրարշավին՝ նա նշեց, որ այն բավականին հաջող անցկացվեց.
«Կարողացանք տանել դեպի գաղափարականացման, չմտանք ինտրիգների մեջ, քննադատությամբ չզբաղվեցինք, փորձեցինք հանրությանը ներկայացնել այն տեսակետները, որոնք Հայաստանը կտանեն դեպի արարչագործություն»,- ընդգծեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահը: