12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կանայք օրական երկու անգամ ավելի քիչ են մարզվում, քան տղամարդիկ

Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանայք առավել քիչ հավանական է, որ ամեն օր մարզվեն 30 րոպե, քան տղամարդիկ: Daily Mail-ը գրում է, որ հետազոտությունն իրականացրել է Օրեգոնի պետական համալսարանի հետազոտողների թիմը:

Նրանք պարզել են, որ այն դեպքում երբ տղամարդիկ օրական մարզվում են 30 րոպե, կանայք մարզվում են միայն 18 րոպե:

Հետազոտողները նշում են, որ այս պատճառով կանայք առավել հավանական է, որ կտառապեն մետաբոլիկ սինդրոմով, քան տղամարդիկ: Մետաբոլիկ սինդրոմը հիմնականում կապված է ճարպակալման հետ:

Հետազոտողներին հետաքրքրում էր նաև, թե ինչ ազդեցություն ունեն մարզումները ճնշվածության և մետաբոլիկ սինդրոմի վրա, և արդյոք կա՞ որևէ գենդերային տարբերություն, թե՝ ոչ:

Հետազոտության համահեղինակ Փոլ Լոպրինցին ասել է, որ այն մարդիկ, ովքեր օրական մարզվում են 30 րոպեից քիչ, հավանական է, որ ճնշված լինեն կամ խոլեստերինի մակարդակի հետ կապված խնդիրներ ունենան:

Հետազոտությանը մասնակցել է 1000 մարդ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ