06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սա ոչ թե Նոր Հայաստանի սկիզբ է, այլ Հին Հայաստանի վերջը. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատմության մեջ հաճախ են լինում շարժումներ, որոնք կատարելով իրենց առաքելությունը, հայտնվում են դատարկության մեջ:

«Իշխանափոխությունը» Հայաստանի վերջին 25 տարվա քաղաքական պատմության կենտրոնական գաղափարն ու նպատակն է եղել: Մինչ այժմ եղած բոլոր շարժումների նպատակն իշխանափոխությունն է եղել:

Ֆրոյդի պսիխոանալիզի «կրկնվող երազներին» նիրված տեսության հիմքում այն միտքն է, որ դրանցից ազատվելու համար պետք է արթմնի վիճակում այդ գաղափարն իրականացվի: Միայն իրականացում հետո են մարդիկ ազատագրվում և վերադառնում իրականություն:

Իշխանափոխությունը կատարվել է, հիմա իրականության գիտակցության ժամանակն է, իսկ իրականությունը ցույց է տալիս, որ մենք մտավոր դատարկության մեջ ենք հայտնվել:

Ապրիլյան իրադարձությունների հիմնական կարգախոսներից էր «Նոր Հայաստան. կառուցելը: Արդյո՞ք մենք հիմա Նոր Հայաստանում ենք ապրում:

Այս ինտելեկտուալ դատարկությունն և ապակողմնորոշված վիճակը հուշում է, որ սա ոչ թե Նոր Հայաստանի սկիզբ է, այլ Հին Հայաստանի վերջն է: Մենք դեռևս Հին Հայաստանում ենք ապրում, բայց դրա վերջին փուլում և դրա ախտորոշումը այն դատարկության զգացողությունն է, որն արտահայտվում է քաղաքական դեբատներում, այսինքն դրանց բացակայության մեջ:

Աշխարհի ստեղծման մասին եղած բոլոր միստիկական ու գիտական տեսություններում տիեզերքն առաջացել է դատարկությունից` վակումից: Այս մտավոր վակումը Նորի ստեղծման նախապայմանն է: Եկող խորհրդարանը մտավոր վակումի խորհրդարանն` դրա կանխատեսվող կազմը հենց այդ դատարկության արտահայտությունն է լինելու:

Նոր Հայաստանը կարող է ստեղծվել այս խորհրդարանից դուրս և լավ է, որ խորհրդարանական ուժերը արգելափալված կլինեն պառլամենտի շենքում և չեն խանգարի այդ գործընթացին»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ