05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Մհեր Եղիազարյանը լքում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը

Հարգելի հայրենակիցներ

Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ առայժմ չեմ անդրադառնում իմ քրեական գործի մանրամասներին, միայն ցանկանում եմ հայտնել բոլորին, այդ թվում իմ ընկեր կոչվողներին, որ յուրաքանչյուր ոք մեղավոր է համարվում միայն այն ժամանակ, երբ կա դատավճիռ:

Ուստի շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերին իմ կողքին են և հավատալով ինձ՝ փորձում են իրենց օժանդակությամբ նպաստել ճշմարտությունն ամբողջությամբ ի հայտ գալուն:
Շնորհակալ եմ ևս նրանց, ովքեր ընդհատակ են անցել, դրա համար ևս շատ ուրախ եմ:

Հ.Գ. ՏԵղեկացնեմ, որ դադարեցնում եմ «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցության անդամակցությունը և հրաժարվում եմ կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնից, որպեսզի չսասանեմ կուսակցության և կուսակցության նախագահի հեղինակությունը:

Մհեր Եղիազարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ