23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինձ համար ամենահարմար ընդդիմությունը ՀՀԿ–ն է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ով պետք է լինի ընդդիմություն հաջորդ խորհրդարանում, եւ դա Հանրապետականն է։ Այս մասին դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող քաղաքական մեծ բանավեճի ժամանակ նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, երբ «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համար Լուսինե Հարոյանը վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվել էր, թե արդյոք մտադիր է Սահմանադրական փոփոխություններ անել։ Նշենք, որ բանավեճը ենթադրում է, որ առաջնորդներից մեկը իր հայեցողությամբ հարց է ուղղում որեւէ ուժի առաջնորդի, իսկ մյուսները կարող են նույն թեմայի շուրջ բանավեճ ծավալել:

«Բա ամեն ինչը պարոն Փաշինյանն է որոշում, ում նստացնել, ում չէ»,– ասաց Վիգեն Սարգսյանը, ինչին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը կատակով ժպիտով պատասխանեց, որ ինքն էլ որոշում է՝ Հանրապետականը չի լինելու հաջորդ խորհրդարանում։

«Հենց ձեր որոշումով բացատրում եք հանրությանը, թե ինչի պետք է լինի Հանրապետականը։ Ինչը որ ձեզ ցավացնում է, անհարմարություն է պատճառում, ձեզ անհրաժեշտ է, առանց դրա դուք կորցնելու եք իրականության զգացողությունը»,– նկատեց Վիգեն Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ինձ ամենահարմար ընդդիմությունը Հանրապետականն է, որովհետեւ քանի դեռ ընդդիմությունը Հանրապետականն է, Հայաստանում իշխանափոփոխություն տեղի չի ունենա, մեր կառավարությունն առաջիկա 50 տարիներում կհաղթի ընտրություններին»։

Թեժ բանավեճ ծավալվեց կողմերի միջեւ. Վիգեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը սկսեց առանց միմյանց հերթ տալու խոսել։

«Եթե երկու ամիս սպասեիք, շըփ–թըփ չանեիք ընտրությունները, կարող է՝ դուք հաջորդ ընտրություններին չհասնեիք որպես իշխանություն»։

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Էս հեղափոխության ամենամեծ արդյունքն այն է, որ Հանրապետականն ուղիղ եթերում աղերսում է՝ ժողովուրդ ջան, մենակ մենք կարանք ձեզ ներկայացնենք, բա 20 տարի ներկայացնեիք»։

ՀՀԿ ցուցակի առաջին համարն արձագանքեց. «Ներկայացրել ենք ավելի պատվով, քան դուք վեց ամսում։ Մեզ գոնե քարտուղարուհիներ չեն պատասխանել մայրաքաղաքներից, մեզ հետ նախագահներ են խոսել, իսկ ձեզ հետ մամուլի քարտուղարներ են խոսում, դուք խմբագրի կարգավիճակից դուրս չեք գալիս», ինչին Փաշինյանը պատասխանեց. «Դուք խոսելու իրավունք չեք ունեցել, գնացել նստել եք, ասել են, ասել եք՝ եղավ շեֆ ջան ու հետ եք եկել։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ