18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ճիշտ այն ժամանակ էլ հանկարծակի վրա կհասնի նրանց կործանումը

Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ ինչպես գողը գալիս է չսպասված ժամին, այնպես էլ Տիրոջ օրը չսպասված ժամին կգա: Երբ մարդիկ ասեն՝ «Հանգիստ ենք և ապահով», ճիշտ այն ժամանակ էլ հանկարծակի վրա կհասնի նրանց կործանումը… և նրանք ազատում չեն ունենալու: Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ Տիրոջ օրը գողի նման անակնկալի բերի ձեզ, որովհետև դուք բոլորդ էլ լույսի որդիներ եք, ցերեկվա՛ որդիներ: Մենք գիշերվան չենք պատկանում, ոչ էլ խավարին: Հետևաբար, քնով չտարվենք ուրիշների նման, այլ արթուն և զգաստ լինենք, որովհետև քնողները գիշերն են քնում, հարբեցողներն էլ գիշերն են հարբում… Աստված մեզ չի ընտրել, որպեսզի նրա բարկության առարկան դառնանք, այլ որպեսզի ժառանգենք նրա փրկությունը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Արդարև, Քրիստոս մեռավ մեզ համար, որպեսզի մենք նրանո՛վ կենդանի մնանք նրա գալստյան ժամանակ, ողջ լինենք թե մեռած: Ուստի քաջալերեցե՛ք միմյանց և ամրապնդեցե՛ք միմյանց հավատը:

(Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին 5:2-11)

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ