06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ամենադաժան տերը նախկին ստրուկն է

Համացանցում՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» նախընտրական դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիրների կողմից օրեր առաջ տարածվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նախընտրական պաստառի մի լուսանկար, որը մեծ աղմուկ առաջացրեց։ Շատ-շատերը կատարվածը գնահատեցին՝ գործող իշխանությունների կողմից ատելություն սերմանող հերթական փաստ։

Ոստիկանությունն այդ կապակցությամբ ոչինչ չձեռնարկեց, այն դեպքում, երբ նկարում ակնհայտ երևում էր, թե ովքեր էին դա արել, այն դեպքում, եթե նման բան տեղի ունենար Փաշինյանի լուսանկարի նկատմամբ կամ «Իմ քայլը» դաշինքի որևէ ներկայացուցչի հանդեպ՝ անմիջապես կարձագանքեին։

Այսօր էլ վնասել-պատռել էին ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովի՝ Արագածոտն-Լոռի ավտոճանապարհին տեղադրված նախընտրական վահանակը։ Այս առնչությամբ նույնպես վիրտուալ բացասական արձագանքներ եղան: Օգտատերերից մեկը նկատել է՝ ամենադաժան տերը նախկին ստրուկն են: 

Ըստ 168.am-ին հասած տեղեկությունների՝ և՛ Վահրամ Բաղդասարյանի նախընտրական պաստառի առջև սանձարձակ պահվածքով այդ լուսանկարը, և՛ Էդուարդ Շարմազանովի նախընտրական պաստառի վնասումը կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի կողմից Լոռու մարզում առաջադրված պատգամավորության թեկնածու Արփի Դավոյանի շտաբի կողմից։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ