23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դե թողեք մարդն աշխատի, էլի

Քարոզարշավի շրջանակներում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր լայվ էր մտել, ոչ ավել և ոչ պակաս, մետրոյից։ Նշենք, որ մետրոն համարվում է ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ և այնտեղ արգելվում է տեսանկարահանումն ու լուսանկարահանումը։ Հավանաբար մետրոյով երթևեկելիս կայարաններում քաղաքացիները տեսած կլինեն լուսանկարահանումն ու տեսանկարահանումն արգելող նշանը, գրում է Հրապարակը

Բազմիցս նաև լրագրողներիս են արգելել մետրոյում թեկուզ մեկ կադր նկարել կամ մեկ լուսանկար անել։ Տարիներ առաջ նույնիսկ ոստիկանները թույլ չտվեցին նկարահանել հետախուզման մեջ գտնվողների ցուցափեղկը։ Զանգահարեցինք Մետրոպոլիտեն՝ հասկանալու համար՝ ի վերջո լուսնակարահանել և լայվ մտնել կարելի՞ է, թե՞ ոչ։ Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը նկարահանումներ անելու կարգը մեկնաբանեց հետևյալ կերպ․

«Իրականում կարգն այդպիսին է, երբ որ Մետրոպոլիտեն են դիմում նկարահանում իրականացնելու նպատակով, ներկայացնում են, թե ինչ ֆորմատի նկարահանում են ցանկանում՝ հարցազրույց, ռեպորտաժ, հարցազրույց մեքենավարի հետ։ Այնուհետև քննարկում է իրականացվում, ստանում են թույլտվությունը, այնուհետև տնօրենի կամ մամուլի քարտուղարի ուղեկցությամբ իրականացնում են նկարահանումները»։

Իսկ վարչապետը դիմե՞լ է թույլտվություն ստանալու համար․

« Վարչապետը․․․․ Իրականում․․․ Ոչ, վարչապետը չէր դիմել»։

Վարչապետի հետ սելֆիներ անող հարյուրավոր քաղաքացիները նույնպե՞ս չէին դիմել․

«Նորագույն տեխնոլոգիաների դարում, երբ յուրաքանչյուր ոք ունի հեռախոս, ոչ մեկին չենք կարող վերահսկել, միայն ֆոտո և վիդեո նկարահանումն է վերահսկվում մեզ մոտ, քանի որ դրանք ակնառու են։ Չեն կարող յուրաքանչյուր քաղաքացու հետևից գնալ ու հասկանալ իրականացնում է, թե չէ»։ Արձանագրե՞նք, որ վարչապետը թույլտվություն չէր ստացել․

«Միգուցե քաղաքապետարանից են տվել, ես չեմ կարող ասել, որևէ հստակ պատասխան չեմ կարող տալ, լա՞վ, ես տեղեկացված չեմ»։

 

Մանրամասներին ծանոթացեք սկզբնաղբյուրից: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ