23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թեժ բանավեճ՝ Արփինե Հովհաննիսյան-Լենա Նազարյան /տեսանյութ/

ՀՀԿ-ն այս տարիներին անմարդկային սոցիալական քաղաքականություն է վարել, մարդիկ տառապել են աղքատությունից, հատկապես մարզերում: «5-րդ ալիք»-ի եթերում «Դեմ առ դեմ» նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարեց Իմ քայլը» դաշինքը ներկայացնող ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը:

«Հիմա ՀՀԿ-ն աջ ու ձախ խոսում է անվտանգությունից, բայց տարիներ շարունակ մարդկանց կեցությունը եղել է վտանգված: Հիմա եթե ՀՀԿ-ում մտահոգված լինեին, կառավարությունն այսքան մտահոգություններ չէր ունենա»,- ասաց Նազարյանը:

Նա ներկայացրեց ծրագրային դրույթներից կետեր, ըստ որոնց՝ 5 տոկոսային կետով աղքատություն են կրճատելու 5 տարում, և թիրախավորելու են ոչ թե նպաստ ստանալը, այլ աշխատանքը:

Նազարյանի հետ բանավիճող ՀՀԿ-ական, լուծարված ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ուրախ եմ, որ կառավարությունը ևս մտահոգված է, իսկ մտահոգվելու առիթ շատ ունի»:

Ըստ նրա՝ իրենք աջ ու ձախ խոսում են անվտանգությունից, որովհետև ապահովել են այդ անվտանգությունը: Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ անվտանգությունն այժմ պաթոսացված ելույթի է վերածվել, որի մասին խոսում են անվերջ, բայց ոչինչ չեն անում:

Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Իմ քայլն» իր քաղաքականությունն ամբողջությամբ կառուցում է սուտ խոստումների և դրա չիրականացան վրա: Հովհաննիսյանը նշեց, որ իրենց հայտարարությունները միայն նրա մասին են, որ իրենք՝ «Իմ քայլը», լավն են, ՀՀԿ-ն՝ վատը, բայց անում են այն, ինչ իրենք են արել:

«Կիսատ ու պոպուլիստական քաղաքականություն եք վարել, ՀՀԿ-ն քայլեր է արել, որոնք դուք մսխում եք, թե չէ նույնիսկ աշխատավարձ ու թոշակ չէիք կարող մարդկանց տալ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը, ում խոսքով՝ տնտեսությունն ուղղակի գահավիժում է եւ մեծ թափով մսխվում է այն ամենը, ինչ ստեղծվել է նախկինում: Հովհաննիսյանն ասաց, թե իրենց ընդդիմախոսները խոսում են կոռուպցիայից, սակայն իրենք խախտում են մարդկանց անմեղության կանխավարկածը եւ ուղղորդվելով իրավապահների հայտարարություններով, առանց դատավճիռների մարդկանց հանցագործ են հայտարարում: Այն, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է այս գործերից եւ նախնական հայտարարություններ է անում, զանգում է դատավորներին, հենց սա է քաղաքական կոռուօցիան: Հովհաննիսյանն ասաց, թե հարկատուները իրենց վրա հետագայում կզգան ծանրությունը, երբ պետությունը ստիպված կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով փոխհատուցել քաղաքացիների ոտնահարված իրավունքների եւ սխալ դատավճիռների համար: 

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ