23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վիրավորում ՀՀ այն քաղաքացիներին, ում վարչապետն է ինքը. Արփինե Հովհաննիսյան

«Այս իրավիճակում, երբ իշխանությունների կողմից ստեղծվեց արհեստական օրակարգ, և ընտրությունները բերվեցին դեկտեմբեր, բնական է, որ այս ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը նշում են, որ իշխանության հարցը լուծված է, և որևէ քաղաքական ուժ չի հավակնում մեծամասնություն ձևավորել, ու բոլոր քաղաքական ուժերը իրենց նախընտրական պլատֆորմը կառուցում են` ելնելով այս իրողությունից, պարզապես միայն Հայաստանի հանրապետական կուսակցությունն է (ՀՀԿ) իր մտածողությամբ, կեցվածքով ու դիսկուրսով հանդես գալիս իրական ընդդիմության դիրքերից»,- 24TV-ին տված հարցազրույցում նշել է արձակված Խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Արփինե Հովհաննիսյանը:

Վերջինս ասել է նաև, որ եթե որևէ ուժ ձգտում է դառնալ խորհրդարանական ընդդիմություն և քննադատում է ոչ թե իշխանությանը, այլ նախկին իշխանությանը, ապա պարզ ճշմարտություն է, որ որևէ պարագայում այդ քաղաքական ուժը չի կարող ընդդիմություն համարվել: Քաղաքական ընդդիմության առաքելությունն այն է, որ մատնացույց անի սխալները` թույլ տալով, որ իշխանությունը ոչ թե հեգնի, քմծիծաղ տա ու հրճվի սեփական անփորձության վրա, այլ դրանից հետևություններ անի:

«Մտահոգիչ չէ՞, որ այն 350 000-ը, որ 800 000-ի է պահում, հիմա նպաստների վերանայման գործընթաց է սկսվել. Տեղեկանքներ են սկսել պահանջել, որ տեսնեն` եե վարկ ունի նպաստառուն, զրկեն նպաստից: Կամ 100-150 000 պետական աշխատողների կրճատումները, որոնց թվում նաև բժիշկներն ու ուսուցիչներն են: Մենք ունենք ինստիտուցիոնալ խնդիրներ, բայց սոցիալական խնդիրների առկայության դեպքում պետք է տեսնել, թե որն է կարևոր, և որքան էլ մեզ քննադատեն, անարգանքի սյունին գամեն, պետք է լինի 2-րդ կարծիք, և այդ երկրորդ կարծիքը բարձրաձայնողը մենք ենք»,- հավելել է Ա. Հովհաննիսյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե իրենք ընտրողների հետ չեն հանդիպում, արդարադատության նախկին նախարարը նշեց, որ, իհարկե, հանդիպում են, միայն թե հանդիպում են այն ձևաչափերով, որոնց ֆորմատը արհեստական ձևով մեզ թելադրել է այս իշխանությունը:

«Մարդկանց վախեցնում են, ճնշում: Մարդիկ հաճախ մեզ ասում են, որ ճիշտ է, մեզ են ընտրելու, բայց չեն ուզում որևէ կերպ, որևէ տեղ երևալ: Ի՞նչ է նշանակում վիրավորել մարդկանց ու ասել, թե ոչ մի արժանապատիվ մարդ չպետք է ընտրի Հանրապետականին: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վիրավորում ՀՀ այն քաղաքացիներին, ում վարչապետն է ինքը:

Ինքն ախր արդեն ընդդիմության առաջնորդ չէ, այլ ՀՀ բոլոր քաղաքացիների վարչապետը: Մարդիկ տեսնում են, խոսում են, մենք քննադատելու ենք` անկախ նրանից, թե քանի ստեղծագործական, յրեատիվ հայհոյանք կգրվի վարչապետի համակիրների կողմից մեր հասցեին»,- մասնավորապես նկատեց ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարը:

Նրա կարծիքով` մտահոգ մարդիկ մակերևույթին չեն երևում, որովհետև վախենում են երևալ շտաբների մոտ, խոսել մեզ աջակցելու մասին հասկանալի պատճառներով, սակայն իրականում նրանք շատ են:

«Եթե չհայտնվենք էլ ԱԺ-ում, Հանրապետականը միևնույն է՝ չի դադարելու երկրի քաղաքական կյանքում ներկայացված լինելուց: Մենք հիմա ինչի՞ համար ենք պայքարում: Ո՞ւմ է դուր գալիս այդքան քարկոծված լինել: Ես պայքարում եմ նրա համար, որպեսզի ՀՀ-ին սպառնացող բոլոր վտանգները իմ իրավասությունների, լիազորությունների, կարողությունների, ունակությունների շրջանակներում թույլ չտամ տեղի ունենալ»,- նշել է Ա. Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ