23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք

Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք: Քո ձայնը կարևոր է։

Հաշված շաբաթների ընթացքում Նիկոլին հակադարձեցին Արցախի Նախագահի և Մայր Աթոռի մամուլի պատասխանատուները, Բելառուսի Հանրապետության ԱԳՆ խոսնակը: Մեր քաղաքական թիմի ու ընտրողների համար սա խիստ մտահոգիչ է:

Պետք է սովորել այնպես շփվել, որ երկխոսությունը ծավալվի առնվազն հավասարազոր մակարդակներում:

Այն պահից, երբ երկրի ղեկավարը ստիպված է ուղիղ եթերով մատ թափ տալ իր սպայակազմի, Արցախի ղեկավարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա` հանրությունն իսկույն մտահոգվում է ու ապակողմնորոշվում:

Այն պահին, երբ երկրի ղեկավարը ստիպված է հիշեցնել, որ ինքը «գլխավոր» կամ «գերագույն» հրամանատար է կամ «պատերազմական պայմաններում» դրանցից որևէ մեկն է, բանակը մտահոգվում է: Երբ քաղաքական հակառակորդը վերածվում է ներքին թշնամու, յուրաքանչյուր գիտակից մարդ, անկախ իր հայացքներից ևս մտահոգվում է: Երբ պիտակավորում է ազգային եկեղեցին` անվանելով այն քաղաքական ուժերից մեկի «կցորդ», հայ հավատացյալ մարդը մտահոգվում է: Երբ դաշնակից երկրի ղեկավարին քննարկում է մամուլում, հեռակա կարգով, միջազգային գործընկերներն էլ են մտահոգվում, քանի որ հասկանում են, որ անկայուն մարդու հետ գործ ունեն:

Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք:

Դեկտեմբերի 9-ին անպայման գնա՛ և ընտրի՛ր այն ուժին, որը կլինի ՔՈ ՁԱՅՆԸ խորհրդարանում: Ընկերներիդ, հարազատներիդ, հարևաններիդ ասա՛, որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է: Այս պահին կարող ես անել քեզանից կախվածը` երկիրն անդունդը գլորելու վտանգը կանխելու համար: Կարծում է նախկին ՊՆ, ՀՀԿ ընտրական ցուցակը առաջնորդող Վիգեն Սարգսյանը: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ